Դպրոցի հյուրերը

06.03.2019 • Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի դոցենտ Ամիթաբ Սինգհ

Մարտի 6-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հնդկաստանի  Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի դոցենտ Ամիթաբ Սինգհ ին, ով հանդես եկավ դասախոսությամբ ԱԳՆ դիվանագետների համար։ Պրոֆեսոր Սինգհը ներկաներին ծանոթացրեց Հնդկաստանի պատմության հիմնական դրվագներին, անկախ Հնդկաստանի կայացմանը, էթնիկ և կրոնական առանձնահատկութուններին,   հայ-հնդկական կապերին և Հնդկաստանում հայկական հետքին։ Ելույթի ներածական մասի ավարտից հետո մասնակիցների միջև ծավալվեց քննարկում, որի ընթացքում պրոֆեսոր Սինգհը պատասխանեց մասնակիցների միջազգային...

21.01.2019 • Launching the 2019 Mid-Career Training Programme

  On January 21 st , the 2019 “Mid-career training programme for diplomats and officers in charge of international affairs at other state agencies”, usually referred to as the DS Mid-Career Training Programme, was launched at the Diplomatic School. The lectures are delivered by high-ranking diplomats from the Ministry of Foreign Affairs and officials from other government agencies, as well as leading lecturers and trainers from Armenian and foreign educational institutions. The over two-month certificate programme is annual and runs already for the sixth time, starting in 2014. It is aimed at updating the participants’ knowledge of Armenia’s foreign policy agenda, as well as developing certain professional practical skills. The introductory class, “The current legislative framework regulating the diplomatic service of Armenia”, was conducted by Mrs. Satenik Abgaryan, Head of the International Treaties and Law Department of the MFA of...

27.09.2018 • Հարավային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Նիկոլաս Քալ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցների համար Դիվանագիտական դպրոցի հրավերով «Սփյուռքից դեպի թվայնացում. հանրային դիվանագիտություն փոքր երկրների համար» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հարավային Կարոլինայի համալսարանի հանրային դիվանագիտության մագիստրոսական ծրագրի հիմնադիր տնօրեն, «Վայրերի բրենդինգը և հանրային դիվանագիտությունը» ամսագրի խմբագիր, Պատմության և մեդիայի միջազգային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Նիկոլաս Քալը։ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը...

17.07.2018 • Չինաստանի դեսպան Թիան Էրլուն

Հուլիսի 17-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին։ Դեսպանը ունկնդիրների ուշադրության ներկայացրեց Չինաստանի արտաքին քաղաքականության զարգացման հիմնական փուլերը, գերակա ուղղությունները և առանձնահատկությունները, միջազգային հարաբերություններում և առանձին տարածաշրջաններում Չինաստանի վարած քաղաքականության, «Մի գոտի՝ մի ուղի» նախաձեռնության, ԵԱՏՄ հետ հարաբերությունների, ինչպես նաև հայ-չինական երկկողմ հարաբերությունների և Չինաստանի օժանդակությամբ Հայաստանում...

17.07.2018 • Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթ

Հուլիսի 17-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։ Նա ունկնդիրներին ներկայացրեց Ֆրանսիայի արտաքին գերատեսչության կառուցվածքը և դիվանագիտական ծառայության կարգը, խոսեց Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերակայությունների, հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների մասին։ Դեսպանը պատասխանեց միջազգային և տարածաշրջանային տարբեր զարգացումներին Ֆրանսիայի մասնակցության, աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի և այլ թեմաների շուրջ ունկնդիրների հարցերին։

13.07.2018 • ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի

Հուլիսի 13-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Դեսպան Սվիտալսկին խոսեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո երկու կողմերի համագործակցության, ԵՄ մուտքի վիզայի ազատականացման հնարավորության, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերի, ԵՄ ընդլայման հետագա հնարավորությունների, Բրեքսիտի, ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ և ոչ անդամ տարբեր երկրների միջև հարաբերությունների և ունկնդիրներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

12.07.2018 • ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզ

Հուլիսի 12-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզին։ Դեսպան Միլզը ունկնդիրներին ներկայացրեց ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ըստ Ազգային անվտանգության հայեցակարգի ռազմավարության, հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, խոսեց տարբեր միջազգային և տարածաշրջանային զարգացումներում Միացյալ Նահանգների ներգրավվածության և զբաղեցրած դիրքորոշումների մասին և պատասխանեց ունկնդիրների հարցերին։

04.07.2018 • The launch of the website and visit of the Prime Minister to the Diplomatic School

On July 4 th , at the MFA of Armenia the Prime Minister of Armenia Nikol Pashinyan and Minister of Foreign Affairs attended the launching of the new website “Diplomatic Representatives of Armenia” (at despan.am or divanaget.am ) which was created by the Diplomatic School of Armenia. The Director of the Diplomatic School, Ambassador Vahe Gabrielyan presented the website, where comprehensive information can be found about the foreign ministers of  Armenia and diplomatic representatives of the First Republic of Armenia, the Soviet Social Republic of Armenia and the Republic of Armenia.   The creation of the site required over two years of preparation and cooperation with a series of governmental and non-governmental organizations, museums, news agencies and individuals. After the launch Prime Minister Nikol Pashinyan, accompanied by Minister of Foreign Affairs Zohrab Mnatsakanayan, paid a short visit to the Diplomatic School.

26.06.2018 • Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմ

Հունիսի 26-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։ Դեսպանը ունկնդիրներին ներկայացրեց  Սիրիայում տիրող իրավիճակը և ճգնաժամի պատմությունը, հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների զարգացման ներկայիս տեմպերը՝ կարևորելով Հայաստանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը։

25.06.2018 • ԱՄԷ դեսպան Ջասիմ ալ Քասիմի

Հունիսի 25-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ ալ Քասիմին : Դեսպան ը ներկայացրեց ԱՄԷ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և հայ-էմիրաթական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաև խոսեց Ծոցի տարածաշրջանում իրադարձությունների և առկա խնդիրների վերաբերյալ ԱՄԷ դիրքորոշման մասին։