Լրահոս / Հայտարարություններ

23.05.2019 • Ժերար Շալիանի դասախոսությունը դիվանագետների համար

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետ Ժերար Շալիանի դասախոսությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Մայիսի 23-ին Դիվանագիտական դպրոցի և ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության հրավերով ԱԳՆ աշխատակիցների համար դասախոսությամբ հանդես եկավ ֆրանսահայ քաղաքագետ, զինված ընդհարումների փորձագետ Ժերար Շալիանը՝ «Ինչո՞ւ Վիետնամի պատերազմից հետո ոչ կանոնավոր պատերազմներում չեն գրանցվել հաղթանակներ» թեմայով։ Հյուրին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, շեշտելով Ժ. Շալյանի՝ որպես...

13.05.2019 • Դեսպան Վլադիմիր Կազիմիրովի դասախոսությունը ԱԳՆ աշխատակիցների համար

Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի 25-ամյակի կապակցությամբ մարտի 13-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար և ԼՂ հարցով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին, որը ԱԳՆ դիվանագետների համար հանդես եկավ այս թեմայով դասախոսությամբ։ Դեսպան Կազիմիրովը մանրամասն ներկայացրեց հրադադարի նախապատմությունը, Մինսկի խմբի ձևավորման պատմությունը,...

18.04.2019 • «Դիվանագետների վերապատրաստում» 2019թ. դասընթացի ավարտ

  Ապրիլի 18-ին կայացավ հերթական «Դիվանագետների վերապատրաստում» ամենամյա երկամսյա դասընթացի 2019թ. ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը:  Դիվանագիտական դպրոցի կողմից կազմակերպվող դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար:  Դասընթացը դրական ցուցանիշներով ավարտած մասնակիցներին տրվում են ծրագրի մասնակցության վկայականներ, որոնք մասնակիցներին հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա...

15.04.2019 • «Հյուպատոսական գործունեություն» 2019թ. ծրագրի մեկնարկը

Ապրիլի  15- ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց « Հյուպատոսական գործունեություն » ծրագրով դիվանագետների վերապատրաստման 2019 թ . դասընթացը : Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների և հյուպատոսական գործի հետ առնչվող պետական այլ գերատեսչությունների աշխատակիցներ : Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և   միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գալստյանը: Ա ռաջին...

25.03.2019 • Ռեֆերենտի (օգնական) թափուր հաստիք

ՀՀ   ԱԳՆ   դիվանագիտական   դպրոցում կա ռեֆերենտի ( օգնական ) թափուր հաստիք։ Ռեֆերենտի պարտականություններն են.   ·          Դպրոցի հետ որպես կոնտակտային անձ հանդես գալը , հեռախոսազանգերի պատասխանում ·          Արտգործնախարարության ստորաբաժանումների հետ կապի իրականացում , ·          Նամակների և գրություններ կազմում , ·          Նամակագրության , պարբերականների և այլ...

22.02.2019 • Ուսումնական ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի ուսումնական ծրագրերը համակարգող մասնագետի կարիք : Ուսումնական ծրագրերը համակարգող մասնագետի պարտականություններն են. ·          ԴԴ դասընթացների կազմակերպում. o   դասախոսների ընտրություն, ուսումնական ծրագրերի՝ ԴԴ պահանջներին համապատասխանեցում,   դասախոսների հետ բանակցություններ և պայմանագրային հարաբերությունների հաստատում, o    ԴԴ մասնագիտական էլեկտրոնային շտեմարանների սպասարկում, o   դասերի իրականացման վերահսկում՝ որակի և...

19.02.2019 • Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաների այցը Դիվանագիտական դպրոց

Փետրվարի 19-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալե ց Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի «Պատանի դիվանագետ» և «Պատանի իրավաբան» դպրոցների սաներին : Ողջունելով աշակերտներին, դիվանագիտական դպրոցի տնօրեն , դեսպան Վահե Գաբրիելյանը գովելի համարեց վաղ տարիքից դիվանագիտությամբ և իրավաբանությամբ հետաքրքրվելը և հույս հայտնեց, որ Դիվանագիտական դպրոց այցը պատասխան կտա շատ հարցերի և կօգնի նրանց որոշում կայացնել ապագա մասնագիտության վերջնական ընտրության հարցում։ Հարց ու պատասխանի ձևաչափով ընթացած հանդիպմանը...

13.02.2019 • Թափուր աշխատատեղ Դիվանագիտական դպրոցում

  ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի գրադարանավարի թափուր հաստիք: Գրադարանավարի պարտականություններն են. ·           դիվանա գիտական դպրոցի գրադարանի համալրումը, նյութերի գրանցումը, դասակարգումը և համարակալումը, ·           ԴԴ էլեկտրոնային կայքի քարտադարանում և այլ էլեկտրոնային շտեմարաններում գրադարանի նյութերի գրանցումը և կանոնավոր թարմացումը, ·           ԴԴ էլեկտրոնային գրադարանի նյութերի սկանավորումը և դրանք ԴԴ վեբկայքի...

21.01.2019 • Վերապատրաստման 2019թ. 1-ին ծրագրի մեկնարկը

    Դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման 2019թ. դասընթացի մեկնարկը   Հունվարի 21-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց Դիվանագետների և ՀՀ պետական գերատեսչությունների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ամենամյա ծրագրի 2019թ. առաջին դասընթացը:   Արդեն վեցերորդ անգամ իրականացվող դասընթացը վարում են ԱԳ նախարարի տեղակալները և բարձրաստիճան դիվանագետներ, արտերկրի և Հայաստանի ճանաչված դասախոսներ: Երկու ամսից ավելի...

26.12.2018 • «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն

Դեկտեմբերի 25- ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 2017-18թ թ . « Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն  դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը : Շրջանավարտներին հանձնելով ավարտական վկայականները Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, շնորհավորեց ուսումնական տարին հաջող ավարտելու կապակցությամբ և նշեց. «Ձեր ապագան ձեր առջևում է, դուք Հայաստանի քաղաքացիներ եք, հանդիսանում եք մասը մի ժողովրդի, որն ունի...