Դպրոցի հյուրերը
Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն Տանյա Միհայլովա
17.06.2024
Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման շրջանակներում հունիսի 17-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն տիկին Տանյա Միհայլովայի հանդիպումը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և ՀՀ ԱԳՆ դիվանագետների հետ: Տիկին Միհայլովան ներկայացրեց Դիվանագիտական ինստիտուտի գործունեությունը, խոսեց տարածաշրջանի մարտահրավերների մասին և պատասխանեց ներկաների հարցերին: