Լրահոս / Հայտարարություններ
«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թթ. դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն
10.09.2025
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թթ. դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին դասընթացն ավարտելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը կարևորեց դիվանագիտական կրթության և մասնագիտական պատրաստվածության դերն արտաքին քաղաքականության ոլորտում և մաղթեց նրանց հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ:
Միջոցառման ավարտին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շրջանավարտներին հանձնեց վերջիններիս ավարտական վկայականները: