Լրահոս / Հայտարարություններ
«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26թթ. դասընթացի մեկնարկ
08.09.2025
Սեպտեմբերի 8-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26թթ. դասընթացը «Միջազգային հարաբերությունների ներածություն» առարկայով, որը դասավանդում է Չեխիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Պետր Կրատոխվիլը:
Դասընթացից առաջ տեղի ունեցավ ունկնդիրների հանդիպումը ԴԴ անձնակազմի հետ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանը շնորհավորեց ունկնդիրներին Դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ և ներկայացրեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագիրը: