Լրահոս / Հայտարարություններ

«Դիվանագետների վերապատրաստում» 2023թ.-ի երկրորդ դասընթացի ավարտ

10.01.2024

Կից լուսանկարներ

«Դիվանագետների վերապատրաստում» 2023թ.-ի երկրորդ դասընթացի ավարտ

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 10-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» եռամսյա դասընթացի 2023 թվականի երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։

Դասընթացին մասնակցել են ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները:

Դիվանագիտական դպրոցի անձնակազմը  շնորհավորեց ծրագրի մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ