Լրահոս / Հայտարարություններ

Սերգեյ Լավրովի դասախոսությունը Մատենադարանում Դիվանագիտական դպրոցի կազմակերպած միջոցառմանը

11.11.2019

Կից լուսանկարներ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դասախոսությունը Դիվանագիտական դպրոցի կազմակերպած հանդիպմանը Մատենադարանում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դասախոսությունը Դիվանագիտական դպրոցի կազմակերպած հանդիպմանը Մատենադարանում

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպեց Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների, ԱԳՆ նորանշանակ դիվանագետների և Հայաստանի մի քանի ԲՈՒՀ-երի ուսանողների հետ: Արտաքին գործերի նախարարը հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը լուսաբանող դասախոսությամբ, անդրադարձավ ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններին ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրման գործընթացներում, ձևավորվող նոր աշխարհակարգին, տարածաշրջանային անվտանգությանը և հակամարտությունների կարգավորմանը՝ խոսելով նաև ԼՂ հակամարտության մասին: Ուսանողների հարցերին պատասխանելիս Սերգեյ Լավրովը խոսեց միջազգային հարաբերությունների արդի հարցերի, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամում ՌԴ ներգրավվածության, ԵՄ հետ ՌԴ համագործակցության և նմանատիպ այլ խնդիրների մասին:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ