Լրահոս / Հայտարարություններ
«Հյուպատոսական գործունեություն» 2019թ. ծրագրի մեկնարկը
15.04.2019
Ապրիլի 15-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման 2019թ. դասընթացը: Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների և հյուպատոսական գործի հետ առնչվող պետական այլ գերատեսչությունների աշխատակիցներ: Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գալստյանը: Առաջին դասը՝ «Հյուպատոսի իրավունքները, պարտականությունները և գործառույթները' համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայի և «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» վարեց նույն վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի վարիչի պաշտոնակատար Տիգրան Վարդանյանը: