Լրահոս / Հայտարարություններ
10.09.2025 • «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թթ. դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թթ. դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին դասընթացն ավարտելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը կարևորեց դիվանագիտական կրթության և մասնագիտական պատրաստվածության դերն արտաքին քաղաքականության ոլորտում և մաղթեց նրանց հաջողություններ հետագա մասնագիտական...
08.09.2025 • «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26թթ. դասընթացի մեկնարկ
Սեպտեմբերի 8 -ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 202 5 -2 6 թթ. դասընթացը «Միջազգային հարաբերությունների ներածություն» առարկայով, որը դասավանդում է Չեխիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Պետր Կրատոխվիլը: Դասընթացից առաջ տեղի ունեցավ ունկնդիրների հանդիպումը ԴԴ անձնակազմի հետ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանը շնորհավորեց ունկնդիրներին Դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ և ներկայացրեց «Միջազգային...
01.08.2025 • «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր արաբական երկրների կրտսեր դիվանագետների համար
202 5 թվականի հուլիսի 2 1-ից օգոստոսի 1-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր ` Իրաքից, Մարոկկոյից, Պաղեստինից և Սիրիայից ժամանած կրտսեր դիվանագետների համար: Դասախոսություններով հանդես եկան ինչպես հայ, այնպես էլ տարբեր երկրների փորձագետներ՝ ծրագրի մասնակիցներին ծանոթացն ելով տարածաշրջանի իրողություններին : Ծրագրի շրջանակներում այցելություններ կազմակերպվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Հայոց...
02.06.2025 • Հանդիպում Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր իրավունքի և դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչների հետ
Հունիսի 2-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանի և Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր իրավունքի և դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչներ՝ ուսումնական մասով դեկան, միջազգային քաղաքականության դասախոս և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մոնիկա Թոֆթի և մասնագիտական կրթության հարցերով դեկանի օգնական Հիլարի Փրայսի միջև: Հյուրերը շրջայց կատարեցին Դիվանագիտական դպրոցում, ծանոթացան ուսումնական և վերապատրաստման դասընթացներին:...
26.05.2025 • Հանդիպում Բենինի ԱԳՆ գլխավոր քարտուղար, դեսպան Ֆրանկ Արմել Աֆուկուի հետ
Մայիսի 26-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանի և «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող Բենինի Հանրապետության ԱԳՆ գլխավոր քարտուղար, դեսպան Ֆրանկ Արմել Աֆուկուի միջև: Դեսպան Ֆրանկ Արմել Աֆուկուն շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում, ծանոթացավ դպրոցի գործունեությանը և ուսումնական ծրագրերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ուղղություններին վերաբերող...
23.05.2025 • Ուսումնական այց միջազգային և եվրոպական կառույցներ
Մայիսի 7-ից 22-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թթ. դասընթացի ունկնդիրների ուսումնական այցը Վիեննայում, Ստրասբուրգում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված միջազգային և եվրոպական կառույցների կենտրոնակայաններ: Վիեննայում ունկնդիրներն այցելեցին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) և ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք հնարավորություն ունեցան ներկա գտնվել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի աշխատանքներին: Վիեննայում այցի ընթացքում ունկնդիրները ծանոթացան...
17.04.2025 • «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների վերապատրաստման դասընթաց
2025թ. մարտի 31-ից ապրիլի 17-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց վերապատրաստման դասընթաց նախատեսված «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների համար: Դասընթացի երեք շաբաթների ընթացքում մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքները «Տնտեսական դիվանագիտություն», «Բանակցային հմտություններ» և «Դիվանագիտական էթիկետ և արարողակարգ» առարկաներից: Դասընթացը վարեցին դիվանագիտական դպրոցի արտերկրի հրավիրյալ դասախոսները: Դասընթացի ավարտին «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցներին...
23.01.2025 • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Ղրղզստանի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում
Փետրվարի 23-ին Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի Երևան այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզական Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության մասին համաձայնագիր:
24.12.2024 • «Դիվանագետների վերապատրաստում» 2024թ.-ի երկրորդ դասընթացի ավարտ
Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» եռամսյա դասընթացի 2024 թվականի երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացին մասնակցել են ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները: Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը վերապատրաստման ծրագրի մասնակիցներին հանձնեց ավարտական վկայականներ և մաղթեց հաջողություններ՝ հետագա մասնագիտական գործունեության մեջ:
09.12.2024 • Հանդիպում «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսի հետ
Դեկտեմբերի 9-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի « Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս » տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսի միջև: Զրուցակիցները քննարկեցին համագործակցության հեռանկարներին և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման վերջում պարոն Մալերիուսը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում: