Դպրոցի հյուրերը

«Հյուպատոսական գործունեություն» ծրագրի ավարտը 2018

15.02.2018

Կից լուսանկարներ

«Հյուպատոսական գործունեություն» ծրագրի մասնակիցները

«Հյուպատոսական գործունեություն» ծրագրի մասնակիցները

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 15-ին ավարտվեց Դիվանագիտական դպրոցի կողմից իրականացվող՝ «Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման 2018թ. դասընթացը: Մեկամսյա դասընթացը բաղկացած էր հյուպատոսական գործը կարգավորող միջազգային կոնվենցիաներին, անձնագրային գործին, նոտարական գործունեությանը, ՔԿԱԳ գործառույթներին, քաղաքացիության հետ կապված խնդիրներին, վիզաների տրամադրման կարգին և ոլորտին առնչություն ունեցող մի շարք այլ թեմաների վերաբերյալ դասախոսություններից և քննարկումներից։

Մասնակիցների համար դասախոսություններով հանդես եկան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ արդարադատության, պաշտպանության նախարարությունների,  ՀՀ կառավարությանն առնըթեր ոստիկանության անձնագրային վարչության մի շարք պաշտոնյաներ։  

Դասընթացի վերջին օրը մասնակիցները Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիրմիր Կարմիրշալյանի հետ այցելեցին Արդարադատության նախարարություն, որտեղ ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց ՔԿԱԳ ոլորտում էլեկտրոնային համակարգերի ներդրմանն ուղղված ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով e-civil, e-health, e-apostille էլեկտրոնային համակարգերին։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ