Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի հրատարակություն

18.03.2020

Կից լուսանկարներ

Արման Խաչատրյանի գիրքը

Արման Խաչատրյանի գիրքը

 

Ամբողջ ալբոմ »

 Հայաստանի Դիվանագիտական դպրոցը hրատարակել է դիվանագետ Արման Խաչատրյանի «Բանակցությունները բազմակողմ հարթակներում» գիրքը։

Աշխատության մեջ անդրադարձ է կատարվում բազմակողմ դիվանագիտության խնդիրներին և բազմակողմ հարթակներում վարվող բանակցություններին, դրանց ընթացքում կիրառվող ռազմավարական ու մարտավարական մոտեցումներին։ Ներկայացվել են բանակցային դերեր և հնարքներ, որոնք կարող են օգտակար լինել բազմակողմ հարթակներում բանակցություններն արդյունավետ դարձնելու համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել բազմակողմ հարթակներում փոքր պետությունների վարքագծի վրա։ Անդրադարձ է կատարվում նաև միջազգային ինստիտուտների վերաբերյալ տեսական քննարկումներին։ Աշխատությունը կարող է օգտակար լինել բազմակողմ բանակցություններին առնչվողների, ուսանողների և դիվանագիտությամբ և միջազգային հարաբերություններով հետաքրքրվողների համար։

Աշխատությունը հրատարակվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ:

Արման Խաչատրյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում է 2004 թ–ից, աշխատել է Եվրոպական միությունում (Բրյուսել, Բելգիա) և Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ, Ֆրանսիա) ՀՀ մշտական ներկայացուցչություններում, դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ