Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական ակադեմիաների տնօրենների ամենամյա հավաքը Ժնևում

23.09.2019

Կից լուսանկարներ

Դիվանագիտական ակադեմիաների տնօրենների ամենամյա հավաքի մասնակիցները Ազգերի Լիգայի դահլիճում

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 18-21-ը Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը Ժնևում մասնակցեց Դիվանագիտական ակադեմիաների և արտաքին հարաբերությունների ինստիտուտների տնօրենների ամենամյա հավաքին՝ Դիվանագիտական կրթության 46-րդ ֆորումին, որին մասնակցում էին շուրջ 50 երկրների դիվանագիտական կրթության հաստատությունների ղեկավարներ: Այս տարվա հավաքը, որ հյուրընկալել էին Ժնևի ավարտական հետազոտությունների ինստիտուտը (Graduate Institute of International and Development Studies կամ Graduate Institute Geneva) և ՄԱԿ-ի վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտը (United Nations Institute for Training and Research, UNITAR) նվիրված էր բազմակողմ դիվանագիտության համար պահանջվող գիտելիքներին, հմտություններին և կարողություններին:

Մասնակիցների համար ելույթներով հանդես եկան Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Գարին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Նիկհիլ Սեթը, Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի տնօրեն դեսպան Քրիստիան Դուսին, Ժնևի առևտրի պալատի գլխավոր տնօերն Վինսենթ Սուբիլիան և մի շարք այլ պաշտոնատար անձինք:

Հավաքի ընթացքում քննարկվեցին դիվանագետներին նշված բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ հաղորդելու գործում դիվանագիտական կրթության հաստատությունների դերը և այդ նպատակին հասնելու ժամանակակից միջոցները:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ