Լրահոս / Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ Դիվանագիտական դպրոցում

13.02.2019

Կից լուսանկարներ

Հայաստանի դիվանագիտական դպրոց

Ամբողջ ալբոմ »

 ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի գրադարանավարի թափուր հաստիք:

Գրադարանավարի պարտականություններն են.

·         դիվանագիտական դպրոցի գրադարանի համալրումը, նյութերի գրանցումը, դասակարգումը և համարակալումը,

·         ԴԴ էլեկտրոնային կայքի քարտադարանում և այլ էլեկտրոնային շտեմարաններում գրադարանի նյութերի գրանցումը և կանոնավոր թարմացումը,

·         ԴԴ էլեկտրոնային գրադարանի նյութերի սկանավորումը և դրանք ԴԴ վեբկայքի ուսանողների պլատֆորմի և այլ էլեկտրոնային շտեմարաններում տեղադրումը,

·         շտեմարան-կայքերի թարմացումը,

·         ընթերցողներին գրականության տրամադրումը և

·         Դպրոցում գործածվող կամ Դպրոցի կողմից թողարկվող նյութերի պատրաստման աշխատանքներին մասնակցությունը:

Թեկնածուներից պահանջվում է.

·         Բարձրագույն կրթութուն,

·         Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,

·         Համակարգչային ժամանակակից ծրագրերի գիտելիքներ:       

                                                                                                                                                                           Միջազգային հարաբերությունների ոլորտում գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն:

Խնդրում ենք կենսագրություններն ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեով:

Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 20-ը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ