Լրահոս / Հայտարարություններ

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն

26.12.2018

Կից լուսանկարներ

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյան

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 2017-18թթ. «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շրջանավարտներին հանձնելով ավարտական վկայականները Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, շնորհավորեց ուսումնական տարին հաջող ավարտելու կապակցությամբ և նշեց. «Ձեր ապագան ձեր առջևում է, դուք Հայաստանի քաղաքացիներ եք, հանդիսանում եք մասը մի ժողովրդի, որն ունի արժանապատվության, ինքնավստահության, պարկեշտության և ինքնության շատ բարձր զգացում: Ցանկանում եմ, որ դուք նույնպես լինեք մասնիկը մեր հավաքական կերպարի և ձեր մասնագիտական ներդրումն ունենաք այդ կերպարի առավել ամրապնդման գործում: Մաղթում եմ հաջողություն՝ ձեր բոլոր նախաձեռնություններում: Մեր բոլորի անունից իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում Դիվանագիտական դպրոցին, որը մեր ոլորտի մասնագետների կերտման իրական դարբնոց է»։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ