Լրահոս / Հայտարարություններ

«Դանիայի եվրոպական շարժում» կազմակերպության պատվիրակությունը Դիվանագիտական դպրոցում

23.10.2018

Կից լուսանկարներ

«Դանիայի եվրոպական շարժում» կազմակերպության պատվիրակությունը Դիվանագիտական դպրոցում

«Դանիայի եվրոպական շարժում» կազմակերպության պատվիրակությունը Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 23-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել էր «Դանիայի եվրոպական շարժում» կազմակերպության պատվիրակությանը, որը Հայաստանում էր գտնվում Հայաստան, Վրաստան և Ուկրաինա ուսումնական այցի շրջանակներում։ Դպրոցում կարճ շրջայցից հետո պատվիրակները հանդիպեցին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի հետ, ով իր ողջյունի խոսքում շեշտեց այցելության երկրի մշակույթը, մարդկանց մտածելակերպը և քաղաքականությունը հասկանալու հարցում նման նախաձեռնությունների և այցելությունների կարևորությունը։ Վահե Գաբրիելյանը հակիճ ներկայացրեց Դիվանագիտական դպրոցի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, ապա ծավալվեց քննարկում, որի ընթացքում նա պատասխանեց Դիվանագիտական դպրոցի գործունեության տարբեր ոլորտներին և ՀՀ-ում դիվանագիտական ծառայության անցնելու կարգի վերաբերյալ հարցերին։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ