Լրահոս / Հայտարարություններ

«Դիվանագետների վերապատրաստում» դասընթացի ավարտական վկայականների հանձնում

19.06.2018

Կից լուսանկարներ

«Դիվանագետների վերապատրաստում» դասընթացի ավարտական վկայականների հանձնում

«Դիվանագետների վերապատրաստում» դասընթացի ավարտական վկայականների հանձնում

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 19-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» ամենամյա երկամսյա դասընթացի 2018 թ. ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը:

Դասընթացին մասնակցում էին պետական գերատեսչությունների` արտաքին կապերի կամ միջազգային համագործակցության վարչությունների, ինչպես նաև Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին վկայականներ հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, որը շնորհավորեց մասնակիցներին և հույս հայտնեց որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն իրենց առօրյա աշխատանքում և կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ