Լրահոս / Հայտարարություններ

«ԵՄ-ն և Կովկասը 2030 թվականին` կանխատեսելով ապագան» սեմինարի մասնակիցները Դիվանագիտական դպրոցում

17.03.2018

Կից լուսանկարներ

«ԵՄ-ն և Կովկասը 2030 թվականին` կանխատեսելով ապագան» սեմինարի մասնակիցները Դիվանագիտական դպրոցում

«ԵՄ-ն և Կովկասը 2030 թվականին` կանխատեսելով ապագան» սեմինարի մասնակիցները Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 12-17-ը Գերմանիայի Թյուբենգենի համալսարանը Հայաստանում կազմակերպել էր սեմինար՝ ԵՄ-ն և Կովկասը 2030 թվականին` կանխատեսելով ապագան խորագրով:

Սեմինարի վերջին օրը՝ մարտի 17-ին, քսան մասնակիցներ Հայաստանից, Գերմանիայից, Վրաստանից և Աբխազիայից հյուրընկալվեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցում՝ քննարկելու սեմինարի ընթացքում մշակած սցենարները՝ ԵՄ-Կովկաս հարաբերությունների հետագա զարգացման մասին: Մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը, որից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարության ԵՄ բաժնի վարիչի պաշտոնակատար Արա Մարգարյանը ներկայացրեց Հայաստան-ԵՄ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանի և Եվրոպական Միության միջև 2017թ-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրին: Մասնակիցները ներկայացրեցին սեմինարի հինգ օրերի ընթացքում  մշակած սցենարները, որոնց մասին Ա. Մարգարյանը հանդես եկավ մեկնաբանություններով: Հանդիպմանը հաջորդեց հարց ու պատասխան և քննարկում: