Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցը հայտարարում է 2014թ. ընդունելության մրցույթ

29.10.2013

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2014թ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Պայմաններին և պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ Ընդունելություն բաժնից:

Դասընթացը կմեկնարկի 2014թ. փետրվարին և կավարտվի 2014թ. դեկտեմբերին:

Ուսումն անվճար է:
Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում (Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր: Փաստաթղթերի ընդունումը կատարվելու է ս.թ.նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ, ՀՀ դիվանագիտական դպրոցում`Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ. 10.00-13.00:

Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 010583928 (ներքին` 221) հեռախոսահամարով կամ h.israelian@mfa.am և h.israyelyan@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեներով:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ